Էստոնիայում ռուս լրագրողներ են ձերբակալվել
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայում ձերբակալել են «Իզվեստիայի» թղթակցին և օպերատորին: Նրանք նյութեր էին պատրաստում ռուսներին վիզա տրամադրելու սահմանափակումների և Т-34 տանկի՝ հուշարձանի կարգավիճակից զրկվելու մասին:
Լրագրող Քսենյա Սոլդատովան և օպերատոր Դմիտրի Տիմոֆեևը գնացքով Նարվա քաղաքից ուղևորվում էին Տալին, երբ նրանց են մոտեցել ոստիկանները, ցույց տվել լուսանկարը, որում լրագրողը տանկն է նկարահանում: Նկարահանող խմբին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ խումբը վերադարձել է Ռուսաստան: Լրագրողը հայտնել է, որ ուղևորությունն իր համար ավարտվել է էստոնացի անլեգալների սև ցուցակում հայտնվելով:
Վերջին շրջանում Եվրոպայում գնալով ավելի հաճախ են հնչում ռուսներին վիզաների տրամադրումը դադարեցնելու և մուտքը փակելու կոչեր: Նման հայտարարություններով են հանդես եկել Ֆինլանդիայի, Էստոնիայի վարչապետները: Օրերս Լատվիան և Էստոնիան հայտարարել էին ռուսներին վիզա տրամադրելը դադարեցնելու մասին: Վերջինս արգելել է մուտքն արդեն իսկ տրված փաստաթղթերով:
ՌԴ ԱԳՆ-ը վիզաների ձևակերպման դադարեցման գաղափարն անվանել է շովինիստական: Մերձբալթյան երկրները քննադատության են ենթարկվել ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի անդամների կողմից:
Նշենք, որ Գերմանիայի կառավարությունն այս շաբաթ քննարկման է ներկայացրել ԵՄ որոշման նախագիծ՝ արգելելու Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումը որպես հաջորդ պատժամիջոցային փաթեթի մաս։