Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով կա 11 զոհ. պատճառը եղել է ընտանեկան կոնֆլիկտը
Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքի պատմական կենտրոնում փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Չեռնոգորիայի ռադիո-հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 6-ը։
Տեղական Vijesti թերթի կայքը գրում է, որ փոխհրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 16։00-ին. պատճառ է դարձել ընտանեկան կոնֆլիկտը:
Vijesti-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել կառավարության շենքի մոտ, վիրավորների թվում կա մի ոստիկան։ Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: