Քայլի Ջեների մայրը 100 000 դոլար արժողությամբ Hermès-ի բացառիկ պայուսակ է նվիրել նրան
Օգոստոսի 11-ին միլիոնատեր Քայլի Ջեններն ընտանիքի հետ նշել է ծննդյան տարեդարձը և նվեր ստացել բացառիկ պայուսակ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Քայլի Ջեները օգոստոսի 10-ին դարձել է 25 տարեկան, սակայն որոշել է մեկ օր անց նշել տարեդարձը։ Տոնակատարության համար նա խնջույք է կազմակերպել զբոսանավի վրա։ Դրան հրավիրված էին ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ մոդելի քույրերի երեխաները։
Տոնակատարության ժամանակ Քայլի Ջեների մայրը՝ Քրիսը, նրան արտասովոր նվեր է մատուցել՝ 100 հազար դոլար արժողությամբ Hermès պայուսակ։ Ընկերներից մեկի այն հարցին, թե քանի նման մոդել կա տիեզերքում, Քայլին համեստորեն պատասխանել է` «Երեք»: Նման հազվագյուտ նվեր ստանալիս մոդելը չի կարողացել զսպել էմոցիաներն ու սկսել է լաց լինել։
Քայլի Ջենները շքեղ ապրանքանիշի ձեռքի պայուսակների մեծ երկրպագու է։ Նա իր հավաքածուում ունի ավելի քան 100 ձեռքի պայուսակ` հայտնի դիզայներներից։ Նա նույնիսկ տանը հատուկ սենյակ է կառուցել, որտեղ պահում է պայուսակները:
2019 թվականին Քայլի Ջենները ճանաչվել է Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ միլիարդատերը, սակայն արդեն 2020 թվականի սկզբին նա կորցրեց այս կոչումը, երբ Forbes ամսագիրը վերահաշվարկեց 2015 թվականին հիմնադրված նրա Kylie Cosmetics ընկերության արժեքը։