Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։
Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։
Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի հետ։ Շեշտել էր, որ «ընդդիմադիր սիրիացիների և ռեժիմի միջև խաղաղություն է պետք, և Թուրքիան կարող է աջակցել դրան»։
Ավելին՝ Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում Սիրիայի նախագահին դիմել էր որպես Բաշար Ասադ, այն դեպքում, երբ Սիրիայի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների վատթարացումից հետո Թուրքիայի կառավարության անդամները նրան կոչում էին Բաշար Էսեդ հնչողությամբ։
Չավուշօղլուի այս հայտարարությունները հարուցել է սիրիական ընդդիմության զայրույթը։ Ընդդիմադիր խմբերը Ջարաբուլուսում և Ազազում հակաթուրքական կարգախոսներ են բղավել և այրել են «Սիրիայի ազատ բանակի» դրոշների կողքին կախված Թուրքիայի դրոշները։