Մադոննայի 16-ամյա որդին կախվածություն ունի մոր հագուստից
Ամերիկացի երգչուհի Մադոննայի որդեգրված որդին՝ Դեյվիդ Բանդան, կախվածություն ունի մոր հագուստից։ Այս մասին փոփ երգչուհին ասել է The Tonight Show ծրագրի ժամանակ։
Այսպիսով, շոուի հաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ հարցազրույցում հայտնին խոստովանել է, որ 16-ամյա որդին կրում է իր հագուստը։ «Նա կարող է կրել ցանկացած հագուստ և նորաձև տեսք ունենալ։ Դա իսկապես նյարդայնացնում է»,- ասել է աստղը։
Բացի այդ, Մադոննան նշել է, որ տղան կարող է փորձել իր զգեստը և, այնուամենայնիվ, չկորցնել իր առնականությունը։ «Նա հագնում է իմ հագուստը և ինձնից լավ տեսք է ունենում: Նա նույնիսկ կարող է հագնել իմ զգեստը և տղամարդու տեսք ունենալ»,- կիսվել է Մադոննան։