Երևանի շուրջ 60 հասցեներից դուրս են բերվել կանգնակները. ստուգայցեր փողոցներում
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությանը:
Վերջի երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել:
Հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են արձանագրությունները, տնտեսվարողները՝ տուգանվում: