ՖՈՏՈ. Ով է Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առևանգման համար ձերբակալված դաշնակցական նախկին պատգամավորը
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։
Հետաքրքիր է, որ Սուրեն Մանուկյանը 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին միացել էր Նիկոլ Փաշինյանին և բարձրաձայնել այդ մասին, սակայն այս ամռանն էլ նույն ՀՅԴ ի շարքերում պայքարում էր նրա դեմ։ Ստացվում է` այն ժամանակ ՀՅԴ ականը իր անձնական մոտեցմամբ սատարել է Փաշինյանին։