Իսպանիան ռոբոտ է գնել բանակում փորձարկումների համար
Իսպանիան գնել է THeMIS ռոբոտացված հարթակը, որը մշակվել է էստոնական Milrem Robotics ընկերության կողմից՝ բանակում փորձարկումների համար, գրում է Defense News-ը։
THEMIS-ի օգնությամբ իսպանացի զինվորականները կգնահատեն, թե ինչպես ցամաքային ԱԹՍ-ները կարող են բարելավել ցամաքային զորքերի հնարավորությունները:
Նշվում է, որ THEMIS-ն արդեն փորձարկվել է Իսպանիայում 2019-ին։ Այս ռոբոտը կարող է բեռների տեղափոխման, վիրավորների տարհանման համար եւ որպես զենքի հարթակ օգտագործվել։ Պլատֆորմը համալրված է հիբրիդային սարքավորմամբ, որը թույլ է տալիս մինչեւ 20 կմ/ժ արագություն հավաքել։