Թայվանը մերժում է Չինաստանի հետ միավորվելու հնարավորությունը
Թայվանի իշխանությունները մերժել են «մեկ երկիր, երկու համակարգ» մոդելը, որն առաջարկել էր Չինաստանը «Սպիտակ գրքի» տեղեկագրում։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտարարել է կղզու արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ժոան Օուն։
«Թայվանը կտրականապես մերժում է «մեկ երկիր, երկու համակարգ» գաղափարը: Միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»,- ասել է նա:
Խոսնակն ասել է, որ Չինաստանն օգտագործել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայբեյ որպես «պատրվակ՝ ստեղծելու նոր հնարավորություն՝ Թայվանի ժողովրդին վախեցնելու համար»: