Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Թվիթերի իր էջում հայտարարել է իրանցի դիվանագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այդ մասին:
«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», – գրել է Քազեմ Սաջջադին:
The presence of terrorists and their transfer from Syria to Azerbaijan,near the border of Iran is unacceptable.
— Kazem Sajadi | سید کاظم سجادی (@K_sajjadi11) August 10, 2022
After Greece, Cyprus, Armenia, Syria and Iraq, Turkey is now looking for evil activity next to Iran's borders.
Turkey should know that this is a Play with fire. pic.twitter.com/0tT5wUZOWr