Դիլիջանի «արու» համայնքապետը համայնքապետարանում պատահական նկարելու համար իր ուսուցչուհու դեմ ոստիկաններ է կանչել. Ոսկան Սարգսյան
«Դիլիջանի համայնքապետը համայնքապետարանում պատահական նկարելու համար իր ուսուցչուհու դեմ ոստիկաններ է կանչել: Հաղարծին գյուղի բնակչուհի Ասպրամ Հայրապետյանը տեւական ժամանակ ահազանգում է Հաղարծնի իրենց թաղամասում կոյուղու բացակայության, բաց հոսող, գարշահոտ կոյուղաջրերի, հակասանիտական ահավոր վիճակի եւ այդ խնդրում Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի անգործության մասին։ Դիլիջան համայնքի ավագանու անդամներից մեկը՝ Նարեկ անունով, ով Հաղարծնի այդ թաղամասի բնակիչ է, Ասպրամ Հայրապտյանին հայտնել է , որ այդ խնդիրը կարելի է լուծել այդ թաղամասի բնակիչների կողմից որոշակի գումար հանգանակելով եւ Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ՝ բանվորներ, եռակցող, տեխնիկա տիամադրելով եւ այլն։ Ասպրամը հայտնեց, որ դրա համար համայնքապետարանը պետք է ինժեներ, ճարտարապետ կամ՝ չափագրող ուղարկեր, որպեսզի ճշտվեր կոյուղագծի կառուցման աշխատանքի ծավալը եւ այդ թաղամասի բնակիչների կողմից ներդրվելիք գումարի չափը։ Նարեկ անունով ավագանու անդամը Ասպրամ Հայրապետյանին հայտնել է , որ ինքը խնդրի վերաբերյալ խոսել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ, որը սպասում է Ասպրամ Հայրապետյանին։ Վերջինս պատմեց, որ երկու անգամ եղել է Դիլիջանի համայնքապետարանում , սակայն համայնքի ղեկավարը տեղում չի եղել։ Ասպրամն իր փոքրահասակ երեխայի հետ օգոստոսի 9-ին նորից եղել է համայնքապետարանում, համայնքի ղեկավարը նորից տեղում չի եղել, քարտուղարուհին Ասպրամին հորդորել է սպասել։ Ասպրամի խոսքերով՝ ինքը երեխայի հետ ընդունարանում նստել են, իր երեխան ցանկացել է հեռախոսով միանալ քաղաքապետարանի Wi-Fi –ին, սակայն ինքը չի թողել, սակայն ինքն իր հեռախոսը միացրել է, որ իր մազերը ուղղի, երեխան էլ մատով հեռախոսին դիպել, այն միացել է , եւ համայնքապետարանի ընդունարանից ինչ-ոչ թեք կադր է նկարվել, որից հետո ինքը հեռախոսն անջատել է։ Համայնքի ղեկավարն եկել է, Ասպրամը երեխայի հետ մտել է նրա աշխատասենյակ։
-Դուք ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, որ եկել եք ռազմավարական օբյեկտում պատերազմական իրավիճակում կադրեր եք հրապարակում, իմ քույրիկին եք նկարել, որը համայնքապետարանի աշխատողների հանգստի համար սուրճ էր մատուցում։
-Բայց ո՞վ է ձեր քույրիկը, զարմացած հարցրել է Ասպրամը։
-Իմ քույրիկը իմ գործավարն է,-ասել է Դավիթ Դարգսյանը։ Նա <<ռազմավարական օբյեկտ>> համայնքապետարանում <<պատերազական իրավիճակում>> նկարելու համար զանգահարել է ոստիկանության Դիլիջանի բաժին , որպեսզի աշխատակիցներ գան համայնքապետարան։ Ասպրամը համայնքի ղեկավարին տվել է իր հեռախոսը , ասելով, որ նա կարող է զննել այն, այնտեղ ոչ մի վտանգավոր նկար չկա; Սակայն համայնքի ղեկավարը հրաժարվել է։
Ասպրամը պատմեց, որ այդ ընթացքում համայնքի ղեկավարը հանկարծ փոխել է թեման, Ասպրամին դիմելով․
-Դուք իմ ուսուցչուհին եք եղել, ինձ գերմաներեն եք պարապել, ես դրա համար շնորհակալ եմ։
Զայրացած եւ զարմացած Ասպրամը դուրս է եկել համայնքապետի աշխատասենյակից։ Համայնքի ղեկավարի ահազանգից հետո համայնքապետարան են եկել Հաղարծնի տեղամասային տեսուչը եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի աշխատող։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում ոստիկանները նայել են Ասպրամի հեռախոսը, տեսել, որ այնտեղ նկարված ոչ մի ռազմավարական օբյեկտ կամ՝ ինչ-որ այլ նկար չկա եւ ծիծաղել են։ Ասպրամ Հայրապետյանը ասաց ,որ հենց Դավիթ Սարգսյանի նման ղեկավարների պատճառով է , որ Հայաստանն այժմ այս օրին է։ Նա շատ բան ներկայացեց Դիլիջանի համայնքապետանում տիրող վատթար վիճակի մասին, դրանց հետո կանդրադառնամ։
Հավելեմ, որ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող 38-ամյա Դավիթ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021թ, փետրվարի 26-ին, նույն թվականի հոկտեմբերի 17-ի ն կայացած Դիլիջանի ավագանու ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է խոշոր համայնքի ղեկավար։ Նա հայտնի է այն բանով, որ իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ <<արու>>։ Նա <<Քաղաքացիական պայմանագիր>>կուսակցության անդամ է, այդ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավարը»։