Բայդենը 7-օրյա արձակուրդի է մեկնել
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտանիքի հետ չհայտարարված արձակուրդի է մեկնել Հարավային Կարոլինայի Կիաուա կղզի, որտեղ կանցկացնի 7 օր: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Նշվում է որ Բայդենը որպես ԱՄՆ փոխնախագահ արդեն 3 անգամ այցելել է այդ կղզի, որը գտնվում է երկրի արևելյան ափին, սակայն ներկայիս ուղևորությունը նախագահի պաշտոնում առաջինն է:
Իր նախորդ ամառային արձակուրդն ԱՄՆ նախագահը չի կարողացել լիարժեք անցկացնել՝ Կոնգրեսում քվեարկության, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման, ինչպես նաև կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Նշենք, որ Բայդենը երկու շաբաթ առաջ հիվանդացել էր կորոնավիրուսով:
Նրա հետ արձակուրդի են մեկնել կինը՝ Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթերը, նրա կինը՝ Մելիսա Քոենը և թոռնիկը՝ Բոն: