Ցամաքող Հռենոս գետի պատճառով Գերմանիան հայտնվել է վտանգի մեջ
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Հռենոս գետի մակարդակը, որով կատարվում է Գերմանիայում գետային բեռնափոխադրումների 80 տոկոսը, հասել է այնպիսի վտանգավոր ցածր նիշի, որ արդեն այս շաբաթ գետը կարող է անանցանելի դառնալ նավերի համար, ինչը սպառնալիքի տակ կդնի երկրի համար կարևոր մատակարարումները: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ինչպես նշում է պարբերականը, 2018 թվականին, երբ Եվրոպան ապրեց իր վերջին մեծ երաշտը, Հռենոսը 132 օրով փակվեց բեռնատար նավերի համար. Գերմանիան հազիվ խուսափե ռեցեսիայից: Այդուհանդերձ, այս տարի գետով բեռնափոխադրումների ծախսերն արդեն աճել են հինգ անգամ, և տնտեսագետները հաշվարկել են, որ խափանումները կարող են այս տարի կես տոկոսային կետով նվազեցնել Գերմանիայի ընդհանուր տնտեսական աճը։