Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգեւոր հովիվ։
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44–օրյա պատերազմից ամիսներ անց նշանակվել էր Դադիվանքի հոգեւոր սպասավոր։