Հարվածներ Դոնեցկի բնակավայրերին, Զայցևոյում թեժ մարտեր են ընթանում
Դոնեցկի մարզի Գորլովկա բնակավայրի ղեկավարը հայտնել է, որ հարևան Զայցևո բնակավայրում թեժ մարտեր են ընթանում, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են ուկրաինական ուժերի կողմից Դոնեցկի մի շարք բնակավայրերի գնդակոծության մասին։ Ըստ ТАСС գործակալության՝ Պետրովսկիի շրջանում 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել ուկրաինական կողմի հարվածներից։ Հաղորդվում է, որ առավել ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել Դոնեցկ քաղաքը, որի ուղղությամբ 62 արկ է արձակվել։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը օգոստոսի 10-ի ճեպազրույցում հայտնել է ուկրաինական թիրախերի խոցման մասին։
«Բարձր ճշգրտության հարվածներով Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Կրասնոգորովկա բնակավայրում ոչնչացրել են սպառազինության պահեստ։ Պեսկի բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածների հետևաքով մարտունակությունը կորցրել է Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ մոտոհետևակային բրիգադը։ Միավորման ստորաբաժանումներում ոչնչացվել է անձնակազի մինչև 70 տոկոսը… Նովոպավլովկա բնակավայրի շրջանում ոչնչացվել է Կիևի ռեժիմին Գերմանիայի կողմից մատակարարված «Գեպարդ» զենիթային համալիրի մարտական մեքենա», – ասել է Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ վերջին մեկ օրում Նիկոլաևսկի շրջանի տարածքում օդային մարտերում խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող 3 ինքնաթիռ։ Բացի այդ ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է ուկրաինական 9 անօդաչու թռչող սարք, 2 բալիստիկ հրթիռ, ամերիկյան ՀԱՅՄԱՐԶ համակարգերի 7 արկ։