Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
ՏեսանյութերՕգոստոսի 7-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ նույն օրը «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել:
40-ամյա անտառապահը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: