Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»: Փոխանցում է ermenihaber-ը:
«Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»- ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»: