Անգլուհին կենդանացնում է գրքերը (լուսանկարներ)
Անգլուհի Սյու Բլեքուելն իր արվեստի համար ընտրել է հին գրքերը, օգտագործելով դրանք իր ստեղծագործությունների համար որպես հիմք: Ոգեշնչվելով այս կամ այն սյուժետից՝ նա ստեղծում է եռաչափ փոքրիկ աշխարհ և…գիրքը կենդանանում է:
Այս հեքիաթային աշխարհը ստեղծելու համար անհրաժեշտ է բժշկական դանակ, սոսինձ և հին գրքեր:
2006 թ. Սյուն ներկայացրել է իր աշխատանքները Լոնդունում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ: Հեղինակի ստեղծագործություններում կարելի է հանդիպել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հերոսներին: