ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանը հավաքում է տնտեսվարողների տեղադրած կայանումն արգելող կանգնակները
ՏեսանյութերՓողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:
Խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում:
Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:
Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից:
Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական: