Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դոնեցկի «Շախտյորի» հետ ստուգողական հանդիպումից հետո դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին:
«Բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել «Stadio Olimpico»-ում, խորապես զգում են Ուկրաինայի քաղաքացիների խնդիրները։ Նրանք ցույց են տալիս, թե որքան միասնական, համարձակ և ընկերասեր են:
Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, և ցանկանում ենք նույն բանը, ինչ բոլորը՝ երջանկություն և խաղաղություն:
Մենք տեսանք բազմաթիվ ուկրաինացի երեխաների, նրանց գեղեցիկ դեմքերն ու ժպիտները։ Նրանք շարունակում են ժպտալ»,-ասել է Մոուրինյոն։