Պոմպեյում հնագետները մի քանի սենյականոց տուն են հայտնաբերել
Հնագետները հայտնաբերել են Պոմպեյի բնակիչներից մեկի մի քանի սենյականոց տունը ։ Ենթադրվում է, որ այն պատկանել է քաղաքի աղքատ բնակիչներից մեկին։ Այս մասին հայտնում է Պոմպեյի հնագիտական կենտրոնը։
Պեղված տունը գտնվում է քաղաքի մի հատվածում, որտեղ հիմնականում բնակվել են ցածր և միջին խավի ներկայացուցիչները։
Մասնավորապես, պեղումները հնարավորություն են տվել բացել չորս սենյակ, որտեղ պահարաններում ու սնդուկներում պահպանվել են 1979-ին Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ հապճեպ թողած իրերը:
Այսպիսով, ուսումնասիրված սենյակներից մեկը ննջարան է, որտեղ պահպանվել էին մահճակալի շրջանակի մնացորդները, ինչպես նաև բարձը, որի վրա մինչ այժմ երևում է հյուսվածքը։ Կողքին փայտե սնդուկ է, որի վրա փլվել են առաստաղի գերաններ ու տախտակներ։ Տան ներսում հնագետները գտել են կարմիր անփայլ կավից պատրաստված կերամիկական ափսե և նավթի լամպ, որը պատկերում է Զևսին:
Այս սենյակում կա նաև մի փոքրիկ կլոր սեղան՝ երեք ոտքով, որի վրա դրված են կենցաղային իրեր՝ բաժակ և ափսե։
Երկրորդ սենյակը մառանն է։ Սա միակ սենյակն է, որտեղ սվաղված պատեր չկան։ Դրանում հետազոտողները գտել են դարակ և փայտե տախտակների մի կույտ, որոնք, ըստ երևույթին, նախատեսված են եղել տարբեր նպատակների համար՝ կահույք պատրաստելուց մինչև տարածքի նորոգում:
Փոքր միջանցքում հնագետները հայտնաբերել են նաև երկու մետրանոց փայտե պահարանի մնացորդներ, պահարանը վնասվել է առաստաղի փլուզումից։
Վերին սենյակների ուսումնասիրության ժամանակ հնագետները հայտնաբերել են նաև մեծ պահարան, որը պարունակում է խոհանոցում ամենօրյա օգտագործման լավ պահպանված կերամիկական անոթներ։