Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մասնակցել վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:
Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով: