Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը Հունգարիա, Չեխիա և Սլովակիա
Օգոստոսի 4-ին «Ուկրտրանսնաֆտա»-ն դադարեցրել է «Դրուժբա» նավթամուղի հարավային ճյուղով դեպի Հունգարիա, Չեխիա և Սլովակիա ռուսական նավթի մղումը, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է «Տրանսնեֆտ»-ի նախագահի մամուլի քարտուղար Իգոր Դեմինը։
«Իսկապես, «Ուկրտրանսնաֆտան» օգոստոսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:10-ին, ամբողջությամբ դադարեցրել է «Դրուժբա»-ի հարավային ճյուղով նավթի մատակարարումը Հունգարիա, Չեխիա և Սլովակիա: Միևնույն ժամանակ, Բելառուսի տարածքով տարանցումը Լեհաստանի և Գերմանիայի ուղղությամբ շարունակվում է», - ասել է նա:
Դեմինի խոսքով՝ ուկրաինական ընկերությունը տրանսպորտային ծառայություններ է մատուցում 100% կանխավճարային հիմունքներով, սակայն տարանցման համար վճարում կատարելու վերջին փորձի ժամանակ միջոցները վերադարձվել են «Տրանսնեֆտ»-ի հաշվին։
«Գազպրոմբանկ»-ը, որը սպասարկում է վճարումները, ծանուցել է, որ վճարումը վերադարձվել է ԵՄ կանոնակարգերի, այսինքն՝ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի ներդրման պատճառով»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։
Միաժամանակ «Տրանսնեֆտ»-ը հայտնել է, որ դիտարկում են Ուկրաինայի տարածքով տարանցման համար ծառայությունների դիմաց վճարման այլընտրանքային տարբերակներ։
«Դրուժբա»նավթամուղը սկիզբ է առնում Սամարայի մարզից, անցնում Բրյանսկով և այնուհետև ճյուղավորվում հյուսիսային և հարավային հատվածներով՝ անցնելով Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով։ Ուկրաինական հատվածը պատկանում է «Ուկրտրանսնաֆտա»-ին, իսկ տարանցման համար վճարում է Ռուսաստանը։