Փիթ Դևիդսոնը Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո այցելում է հոգեբանի
Փիթ Դևիդսոնը դժվարությամբ է տանում բաժանումը Քիմ Քարդաշյանից։ Հայտնի է դարձել, որ կատակերգուն դիմել է հոգեբանին, սակայն խոսքը ոչ միայն Քիմի, այլ նրա նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի մասին է։
Ռեփերն իր ոճով է արձագանքել նախկին սիրելիի բաժանման մասին լուրերին։ Նա սոցցանցերում տեղադրել է The New York Times-ի շապիկը «Սքիթ Դեյվիդսոնը մահացել է 28 տարեկանում» վերնագրով։
Քանյեի գործողություններն ակնհայտորեն տհաճ են Փիթի համար։ People-ը հայտնում է, որ կատակերգու դերասանն այժմ հոգեբանի մոտ օգնություն է փնտրում։ «Քանյեի և նրա չարաճճիություններից եկող ուշադրությունն ու նեգատիվը Փիթի համար կործանարար են, և նա ստիպված է օգնություն խնդրել հոգեբանից», - ասում է աղբյուրը: Նա հավելում է, որ Դեյվիդսոնը «չի ափսոսում Քիմի հետ հանդիպելու համար և ցանկանում է հասկացնել, որ նա աջակցել է նրան հարաբերությունների ողջ ընթացքում»։ «Առաջ շարժվելով՝ նա պարզապես ցանկանում է կենտրոնանալ իր կարիերայի վրա», - ավելացնում է Դեյվիդսոնի աղբյուրներից մեկը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվեցին SNL շոուի եթերում։ Դրանից հետո զույգն անընդհատ հայտնվում էր պապարացիների ուշադրության կենտրոնում։ Սիրահարները շատ ժամանակ էին անցկացնում միասին՝ գնում էին կինոթատրոն, ճաշում ռեստորաններում և նույնիսկ ռոմանտիկ ճանապարհորդության մեկնեցին Բահամյան կղզիներ: Մարտին Քիմը վերջապես պաշտոնապես վերջ դրեց Քանյե Ուեսթի հետ ամուսնությանը։