Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Մաքքալոն
89 տարեկան հասակում մահացել է գրող և պատմաբան Դեյվիդ Մաքքալոն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Simon & Schuster հրատարակչությունը։
Մաքքալոյի մահվան մանրամասները դեռևս չեն նշվում: Հաղորդվում է, որ նա իր վերջին օրերն անցկացրել է իր հինգ երեխաների շրջապատում:
Գրողի առաջին գիրքը՝ Jonestown Flood-ը, լույս է տեսել 1968 թվականին։ Ընդհանուր առմամբ, իր ստեղծագործական գործունեության ընթացքում Մաքքալոն գրել է մոտ 11 ստեղծագործություն, որոնք թարգմանվել են 19 լեզուներով։ Գրքերի հեղինակը մասնագիտացել է քաղաքական գործիչների կենսագրության մեջ և ստացել է երկու Պուլիցերյան մրցանակ՝ ԱՄՆ նախկին նախագահներ Ջոն Ադամսի և Հարրի Թրումենի կենսագրության վերաբերյալ իր աշխատանքների համար։