էրդողանն ու Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ․ ԶԼՄ
Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ էրդողանը եւ Բաշար Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ, հաղորդում է Türkiye թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներին։
«Ինչպես գիտեք, վերջերս Սոչի այցելած նախագահ Էրդողանը կարծիքներ է փոխանակել Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ Սիրիայի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի վերջին Էրդողանն ասել է, որ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնելու Սիրիայի հյուսիսում։