ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում. Էդգար Էլբակյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը գրել է.
«ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում։ Հայկական ոչ մի ապագա իշխանություն չի կարողանա կամ շատ մեծ դժվարություն կունենա՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու Ադրբեջանի դեմ Բերձորի, Նեքին Սուսի ու Աղավնոյի էթնիկ զտման համար։ Պատճառը պարզ է։
Բոլոր «հրամանները» տրվում են Երևանից և վերջինիս կառավարման ներքո գտնվող Ստեփանակերտից։ Ադրբեջանը կասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, ես ոչ մեկին չեմ քշել, իրենք են իրենց «ահաբեկիչներին» դուրս բերել»։