Տեղատարափ անձրևները Հարավային Կորեայում 7 մարդու մահվան պատճառ են դարձել
Հարավային Կորեայի կենտրոնական մասում տեղատարափ անձրևները 7 մարդու մահվան պատճառ են դարձել: Հաղորդվում է 9 տուժածի և 6 անհետ կորածի մասին: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:
Նշվում է, որ մայրաքաղաք Սեուլին և դրա հարակից շրջաններին պատուհասել են վերջին 80 տարվա ամենասաստիկ տեղումները, որոնց հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու շենքերը, խափանվել է էլեկտրամատակարարումը, մետրոյի աշխատանքը:
Ցածրադիր շրջանների բնակիչները ստիպված են եղել տարհանվել։