Ֆլորիդայում Թրամփի կալվածքը խուզարկվել է
Հետաքննությունների դաշնային բյուրոյի մոտ 100 աշխատակիցներ Ֆլորիդայոմ խուզարկել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը: Դա ենթադրաբար արվել է փաստաթղթերի հետ անպատշաճ վերաբերմունքի հետ կապված գործի հետաքննության շրջանակում՝ Արխիվների և փաստաթղթավորման ազգային վարչության հայցով:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խուզարկվել է գրասենյակը և բնակելի հատվածը, որտեղ ապրում է Թրամփը Մար-ա-Լագոյում գտնվելիս: Գրասենյակում ՀԴԲ աշխատակիցները բացել են Թրամփի չհրկիզվող պահարանը: Նրանք առգրավել են տարբեր իրերով ու փաստաթղթերով մի քանի տուփ: Խուզարկության անցկացման փաստն ինքնին չի հանդիսանում մեղադրանքների առաջադրման համար բավարար հիմքերի առկայության վկայություն:
Թրամփը հաստատել է խուզարկության անցկացման փաստը: Նա անվանել է դա քաղաքական հետապնդում և մեղադրել Դեմոկրատական կուսակցությանը 2024 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր մրցակցին չեզոքացնելու փորձի մեջ: