Նկարիչը ստեղծում է պատկերներ ծովափին՝ ավազի վրա (լուսանկարներ)
Նկարիչ Անդրես Ամադորը հայտնի է դարձել շնորհիվ անսովոր արվեստի՝ ավազի վրա նկարներ պատկերելու: Մեքսիկայում հանգստանալիս Անդրեսի մոտ միտք է առաջացել՝ իր մտքերն արտահայտել ոչ թե թղթի, այլ ավազի վրա: Նկարների կարճատև գոյությունն ավելի է ոգեշնչում նկարչին. հազիվ է նա հասցնում ավարտել ստեղծագործությունն ու լուսանկարել, երբ ալիքները մաքրում են այն:
Նկարիչը հիմնականում մենակ է աշխատում, բացառությամբ այն դեպքերի, երբ նկարն այնքան բարդ է, որ պահանջվում է մի քանի հոգու օգնություն: Նրա ամենամեծ նկարը զբաղեցրել է 300x500 մետր: