Լեհաստանը մտադիր չէ գազը կիսել ԵՄ հարեւանների հետ
Լեհաստանը մտադիր չէ գազը կիսել ԵՄ հարեւանների հետ, եւ ոչ ոք չի կարող մեզ ստիպել սահմանափակող միջոցներ ընդունել։ Այս մասին Sieci-ին հայտնել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։
Նրա խոսքով՝ Լեհաստանը չի համաձայնի կարգավորել գազը Եվրամիությունում ճգնաժամի դեպքում։
«Էներգետիկ անվտանգությունը պետությունների բացառիկ իրավասությունն է, եւ մենք երբեք չենք համաձայնի այն տեղափոխել եվրոպական մակարդակ։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել գազը կարգավորել կամ այլ սահմանափակող գործողություններ ձեռնարկել։ Ավելին, մենք չենք ցանկանում որոշումներ կայացնել այլ երկրներում սահմանափակումների վերաբերյալ»,-ասել է նա։