Կոլումբիայի առաջին ձախական նախագահն ասել է, որ «թմրանյութերի դեմ պատերազմը ձախողվել է»
Կոլումբիայի առաջին ձախական նախագահ Գուստավո Պետրոն ասել է, որ «թմրանյութերի դեմ պատերազմը ձախողվել է»։ Նա խոստացել է պայքարել անհավասարության դեմ եւ խաղաղություն հաստատել երկրում, որը երկար ժամանակ տառապում է կառավարության, թմրանյութերի վաճառքով զբաղվողների եւ ապստամբների միջեւ արյունալի բախումներից, հաղորդում է PA Media-ն։
Կոլումբիան «երկրորդ հնարավորություն» է ստանում՝ պայքարելու բռնության եւ աղքատության դեմ, ասել է նա։ Նա խոստացել է, որ իր կառավարությունը տնտեսական քաղաքականություն կվարի, որը նախատեսված է երկարատեւ անհավասարությունները լուծելու համար։
Նա Միացյալ Նահանգներին եւ այլ զարգացած երկրներին կոչ է արել փոխել թմրանյութերի հարցով քաղաքականությունը, որը կենտրոնացած է կոկաինի նման նյութերի արգելման վրա եւ դաժան հակամարտություններ է հրահրել Կոլումբիայում եւ այլուր:
«Եկել է ժամանակը ընդունելու նոր միջազգային կոնվենցիա, որը կճանաչի, որ թմրանյութերի դեմ պատերազմը ձախողվել է»,-ասել է նա։