Ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա
Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել է ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։
Փրկարարներն այն հանձնեցին շենքի անվտանգության աշխատակցին։