ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որտեղ ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան, տեղի ունեցավ ՖԻԴԵ –ի գլխավոր համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ձայների բացահայտ մեծամասնությամբ ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել ռուսաստանցի 50 –ամյա Արկադի Դվորկովիչը:
Հնդիկ անվանի գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը ընտրվեց առաջին փոխնախագահ: