Ուկրաինայում Bayraktar անօդաչուների արտադրության գործարան կկառուցվի
Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։
Այս մասին ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը հավանություն է տվել երկկողմ համաձայնագրին և գործարանի կառուցման մասին համաձայնագիրն ուղարկել է խորհրդարան՝ վավերացման», - ասել է նա։