Ռուսաստանը Սերբիայում ռազմակայան կտեղակայի
Բելգրադում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոցան Խարչենկոն խոսել է Սերբիայում ռուսական ռազմաբազայի ստեղծման մասին։ Այս մասին նա ասել է SM News-ին։
Դիվանագետն ընդգծել է, որ Սերբիայում ռուսական բազաների տեղակայումն այս երկրի ինքնիշխան գործն է։ Բացի այդ, դա հենց Ռուսաստանի խնդիրն է։
«Ինչ վերաբերում է համատեղ հումանիտար կենտրոնին, ապա այն գոյություն ունի և գործում է հումանիտար աղետի դեպքում ճգնաժամերին արձագանքելու համար»,- հավելել է նա։
Բոտան Խարչենկոն նաև նշել է, որ Սերբիան բարեկամ երկիր է, իսկ Բելգրադը «հիմնովին մերժում է հակառուսական պատժամիջոցները»։