Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ նոր տեսակի մեդուզա է հայտնաբերվել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ ջրասուզորդ Դորիան Բորչերդսը լուսանկարել է հսկա կիսաթափանցիկ մեդուզայի, գրել է ABC News-ը։ եւ նշել, որ դա նման է եղել 25 տարի առաջ նկատված արարածի:
Սակայն ծովային կենսաբան Լիզա-Անն Գերշվինը ուշադիր ուսումնասիրել է նկարահանված նյութը եւ եզրակացրել, որ դա նախկինում անհայտ տեսակ է:
Հայտնաբերված մեդուզան եղել է գնդակի չափ` արցունքի տեսքով եւ կողքերին առկա նախշով:
Նոր տեսակը նման է Chirodectes maculatus մեդուզային, որին տեսել են միայն մեկ անգամ` 1997 թվականին Ավստրալիայի ափերի մոտ գտնվող Մեծ արգելախութում:
Նոր հայտնաբերված մեդուզային ուսումնասիրելու համար գիտնականները պետք է բռնեն կենդանուն, ինչը հայտնի չէ, թե երբ կլինի: