ՌԴ պետդումայում առաջարկել են փակել Ռուսաստանում բոլոր գեյ ակումբները
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել փակել Ռուսաստանում գեյ-ակումբները և փոխարենը բացել երեխաների համար պաղպաղակի կետեր։ Նրա խոսքերը մեջբերում է lenta.ru-ն։
Խորհրդարանականն այսպես է արձագանքել լուրերին առ այն, որ վերջերս Եկատերինբուրգի ակումբներից մեկում տրանսգենդերը ԼԳԲՏ դրոշով երգել է ՌԴ հիմնը:
«Տրանսվեստիտները բոլորը պետք է գնան հոգեբուժարաններ, գեյ-ակումբները, իհարկե, պետք է փակվեն, գեյ-ակումբների փոխարեն պետք է բացվեն երեխաների համար պաղպաղակի կետեր՝ որպես աննորմալ հարաբերությունների նկատմամբ նորմալ հարաբերությունների հաղթանակի խորհրդանիշ»,- կարծում է Միլոնովը։
Միլոնովը բազմիցս արտահայտվել է ԼԳԲՏ անձանց դեմ։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ միասեռականների ստերիլիզացումը և հատուկ կացարաններում պահելը, ինչպես անում են կատուների դեպքում, միջոց է հասարակության մեջ միասեռականության տարածման դեմ պայքարելու համար։