Ferrari-ին հետ է կանչում 23 555 մեքենա
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ 23 555 մեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն ստուգման տանել իրենց փոխադրամիջոցները: Այս մասին գրում է autonews.ru-ն՝ մանրամասնելով, որ սա իտալական ընկերության պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկն է:
Հետկանչման պատճառը լուրջ է՝ արգելակները կարող են խափանվել արգելակային հեղուկի արտահոսքի պատճառով. հատկանշական է, 2021 թվականի հոկտեմբերին նույն խնդրի պատճառով Ferrari-ն արդեն հետ էր կանչել 10000 մեքենա:
Նոր հետկանչը ներառում է մոդելների լայն տեսականի, որոնք արտադրվել են 2005 թվականից: Խոսքը հետևյալ մոդելների մասին է՝
2005-2009 Ferrari 430
2005-2011 Ferrari 612 Scaglietti
2009-2017 Ferrari California
2010-2011 Ferrari 612
2012-2016 Ferrari FF
2013-2017 Ferrari F12 Berlinetta
2013-2015 Ferrari LaFerrari
2015-2017 Ferrari California T
2016 Ferrari F60 Ամերիկա
2017 Ferrari F12 TDF
2017 Ferrari LaFerrari Aperta
2017-2020 Ferrari GTC4 Lusso
2018-2020 Ferrari GTC4T
2018-2022 Ferrari Portofino
2018-2022 Ferrari 812
2019-2020 Ferrari 488 Pista
2020-2022 Ferrari F8 Spider
2020-2022 Ferrari F8 Tributo
2021-2022 Ferrari Roma: