Հռիփսիմե Հակոբյանի ամառային կերպարը
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Հռիփսիմեն սեւ շորտ է կրում, որը համադրել է շագանակագույն բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձել ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։