Տղամարդը թմրանյութ օգտագործելուց հրաժարվելու համար սպիտակեցնող հեղուկ է լցրել ընկերուհու վրա և բռնաբարել
ԱՄՆ-ում Նոր Օռլեանի բնակչին բերման են ենթարկել ընկերուհուն ծեծի ենթարկելու և բռնաբարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է WKRG պորտալը։
Տուժողը կապվել է Էսկամբիա շրջանի ոստիկանության հետ և ասել, որ 2022 թվականի օգոստոսի 1-ին իր 51-ամյա ընկերը հարձակվել է իր վրա այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է նրա հետ մետամֆետամին օգտագործել: Ամերիկուհու խոսքով՝ տղամարդը սպիտակեցնող հեղուկ է լցրել իր վրա և ինքնաքամիչով ծեծել։ Դրանից հետո ծանոթը ստիպել է նրան մերկ սողալ բակով և նույն ինքնաքամիչով բռնության է ենթարկել՝ նկարահանելով այն ամենը, ինչ կատարվում է իր հեռախոսի տեսախցիկով։
Իրավապահները պարզել են, որ կնոջ մարմնի վնասվածքները համապատասխանում են նրա պատմություններին։ Կասկածյալը շուտով ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ տղամարդը մասամբ խոստովանել է իր կատարած հանցագործությունները։ Ամերիկացին ներկայումս կալանքի տակ է։