Իրանում արգելել են կանանց նկարահանվել գովազդներում պաղպաղակի աղմկահարույց հոլովակից հետո
Իրանում արգելել են կանանց նկարահանվել գովազդային հոլովակներում՝ պաղպաղակի աղմկահարույց տեսանյութից հետո, գրում է India Times-ը։
Իրանի արմատական առաջնորդների վրդովմունքն առաջացրել է տեսանյութը, որտեղ բաց կարմիր գլխաշորով կինը կծում է Magnum պաղպաղակը: Իրանցի հոգեւորականները նույնպես վրդովված են եղել տեսանյութից և պահանջել են դատի տալ պաղպաղակ արտադրող Domino-ին` ասելով, որ գովազդը «հակասում է սոցիալական վայելչությանը» և «վիրավորում է կանացի արժեքները»:
Հրատարակության տվյալներով՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանում հիջաբ կրելը դարձել է պարտադիր։ Այնուամենայնիվ, շատ կանայք սկսեցին միանալ սոցիալական ցանցերի նոր արշավներին ընդդեմ փողոցային պարեկների, որոնք պահանջում են հիջաբ կրել՝ այդպիսով բողոքելով «օրենքի դեմ»: