Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանվել է բարձրաստիճան հրամանատար
«Իսլամական ջիհադ» խմբավորման բարձրաստիճան ղեկավար Խալեդ Մանսուրը սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ալ-Քուդս բրիգադների ռազմական թևին։
«Ռազմական խորհրդի անդամ և հարավային շրջանի հրամանատար Խալեդ Սաիդ Մանսուրը մահացել է սիոնիստական (իսրայելական.-խմբ.) ավիահարվածի հետևանքով, որը հասցվել է երեկ երեկոյան Ռաֆահ քաղաքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 5-ին Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» դեմ «Արշալույս» գործողության մասին: Իսրայելի և անկլավի միջև 80 կիլոմետրանոց սահմանի երկայնքով արտակարգ դրություն է հայտարարվել։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը կմեծացնի Գազայի հատվածում գործողության ինտենսիվությունը։