Չինաստանը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ազգային-ազատագրական բանակը մասշտաբային զորավարժությունների անցկացման երրորդ օրը Թայվանի մերձակայք է ուղարկել 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ։ Այս մասին Twitter-ում հայտնել են կղզու իշխանությունները։
Նշվում է, որ Պեկինն ուղարկել է 4- ական J-11 и J-16 կործանիչ, 10 Су-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային նավ և Y-20 հակասուզանավային ինքնաթիռ։ Թայբեյն իր հերթին օդային պարեկություն է սահմանել իրավիճակը հսկողության տակ պահելու համար, ինչպես նաև զենիթահրթիռային կայաններ է տեղադրել։
Չինասատանը հիգշաբթի օրը մասշտաբային զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում։ Զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի պատճառով սրված իրավիճակի ֆոնին։ Նա վերջին 25 տարիների ընթացքում Թայվան այցելած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է։ Օգոստոսի 4-7 անցկացվող զորավարժություններից բացի, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամների, Փելոսիի և նրա հարազատների նկատմամբ, կլիմայի փոփոխության շուրջ Վաշինգտոնի հետ անցկացվող բանակցություններն է դադարեցրել, դադարեցրել է Թայվանից ցիտրուսների և որոշ ձկնատեսակների ներմուծումը և բնական ավազի արտահանումը։
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզային նահանգի պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին, երբ քաղաքացիական պատերազմում կոմունիստական կուսակցությունից պարտություն կրած Գոմինդանի ուժերը Չան Կայշի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։