Land-art կամ թռչող բնություն Գերմանիայում (լուսանկարներ)
Արվեստի այս ուղղությունն առաջացել է ԱՄՆ-ում ոչ այնքան վաղ անցյալում՝ 20-րդ դարի վերջերին: Այն բավական տարածված է. Land-art-ի վարպետները սովորաբար որպես օբյեկտ ընտրում են բնական լանդշաֆտը և նրա առանձին էլեմենտներ:
Եթե Գերմանիայի հասարակական այգիներից մեկում զբոսնելիս նկատեք օդում կախված փայտեր կամ թռչող ձնագնդեր, չկարծեք, թե ձեզ մոտ տեսիլքներ են հայտնվել: Դա իրականություն է, որի հեղինակը Կորնելիա Կոնրադսն է, ով իր աշխատանքներով զարդարել է Գերմանիայի այգիները: