Գերմանիայում առանց ռուսական գազի գոյատևելու միջոց են մտածել
Գերմանիան կարող է գոյատևել առանց ռուսական գազի, եթե էլեկտրաէներգիայի սպառումը կրճատի 210 տերավատ/ժամով։ Այս մասին հայտնում է Handelsblatt հրատարակությունը փոխանցում է Lenta.ru- ն։
Թերթը վկայակոչում է ամերիկյան Նոտր Դամի համալսարանի գերմանացի տնտեսագետ Ռյուդիգեր Բախմանի ուսումնասիրությունը։ Վերջին հինգ ամիսների ընթացքում նա աշխատել է այս խնդրի վրա Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Բոննի համալսարանի տասը գործընկերների հետ:
Վերլուծաբանները գտել են մի միջոց, ըստ որի Գերմանիան պետք է նվազեցնի էլեկտրաէներգիայի սպառումը արդյունաբերական և կենցաղային մակարդակներում, ինչպես նաև կրճատի էլեկտրաէներգիայի արտադրությունը գազով աշխատող էլեկտրակայաններում։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի խնայել գազը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, Դաշնային ցանցային գործակալության (Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության մաս) ղեկավար Կլաուս Մյուլերը կոչ էր արել գերմանացիներին խնայել էներգիայի սպառման առնվազն 20 տոկոսը՝ մինչև դեկտեմբեր գազի պակասից խուսափելու համար։