«Փախի, այ...». Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել. Antifake.am
ԳլխավորԱյսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և քաղաքացիների միջև։
Այս մասին գրում է AntiFake.am-ը, ում ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քաշքշում է երիտասարդ անցորդներից մեկի թևը՝ փորձելով երիտասարդին նստեցնել մեքենան այն բանից հետո, երբ նրան անցորդներն անվանում են «Արցախ հանձնող»։
«Արի, արի նստի»,- քաշելով երիտասարդի թևից ասում է Անդրանիկ Քոչարյանը։
Այդ ընթացքում Քոչարյանին է մոտենում ենթադրաբար նրա թիկնապահը, սակայն որևէ կերպ չի միջամտում։
Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանը երիտասարդ անցորդներին «կապիկ» է անվանել միայն այն բանի համար, որ երիտասարդները նրան և ՀՀ իշխանություններին մեղադրել են Արցախը հանձնելու մեջ։
Ի պատասխան երիտասարդների խոսքերի՝ Քոչարյանն աղջկա վրա գոռալով ասել է՝ «Տո փախի այ․․․», ինչին աղջիկը պատասխանել է:
«Ես ու՞ր փախնեմ․ իշխանությունը դուք եք։ Չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել»։
Այս պատասխանից հետո Քոչարյանը երիտասարդներին պատասխանել է․ «Հանձնողը դուք եք, այ կապիկներ»։