Երևանյան հերթական մանկապարտեզն իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև
Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև՝ տեղեկացնում են քաղաքապետարանից: 1980-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:
Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով:
Շենգավիթում հարմարավետ միջավայր է ստեղծվում նաև բակային տարածքներում:
Վեցում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի հարցում մոտեցումը հստակ է. ընտրված է համաչափ զարգացման սկզբունքը: