Պետք է դատապարտեն Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները:
«Ես լսել եմ Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անհարկի կորստի:
ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»,- գրել է կոնգրեսականն թվիթերի իր էջում: