Չինացի զինվորականներն անտեսում են իրենց հետ կապ հաստատելու ԱՄՆ-ի փորձերը. Politico
ԱՄՆ զինվորական հրամանատարության ներկայացուցիչները բազմիցս փորձել են կապ հաստաատել չինացի գործընկերների հետ՝ Թայվանի շուրջ լարվածության սրացման ֆոնին, սակայն նրանք չեն պատասխանում զանգերին: Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով 3 աղբյուրի:
Թայվանի շուրջ մարտական կրակոցներով Չինաստանի բանակի մասշտաբային զորավարժությունները պաշտոնապես մեկնարկել են հինգշաբթի: Վարժանքները, որոնք դարձել են պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատիի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցին, անցկացվում են կղզու ջրային տարածքի 6 շրջաններում, դրանք կշարունակվեն մինչև կիրակի կեսօր:
Երկու երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով վերջին շփումը կայացել է հուլիսի 7-ին։
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին երեկ ասել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերը դեռևս կապի հնարավորություններ ունեն, սակայն կապուղիների կրճատումը մեծացնում է ռիսկերը։